Հասարակություն 

07-ը մխրճվել է Պաշտպանության նախարարությանը պատկանող բեռնատարի մեջ․մանրամասներ․shamshyan.com

analitik.am

 

Երեկ՝ մայիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել  Գեղարքունիքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 21:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 81-րդ կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչ, 53-ամյա Մհեր Ղազարյանի վարած Հինո մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ, 34-ամյա Կարեն Գալստյանի վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  07-ի վարորդն ու նրա ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 39-ամյա  Գագիկ Վերդյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

Նույն շարքից