Տեսանյութեր Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը սիրում է հայրենիքը, շատ լավ կառավարում է, ժողովուրդը վստահում է մեզ, ամեն ինչ վերահսկողության տակ է. Մարզպետներ

analitik.am

 

Նիկոլ Փաշինյանը սիրում է հայրենիքը: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն իր հերթին հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը կարողանում է կառավարել երկիրը, շատ լավ է կառավարում:

Նա նաև վստահեցրել է, որ Փաշինյանը կարող է ապահովել երկրի անվտանգությունը:

Դիտարկմանը, որ Սյունիք է տրվում թշնամուն, Խաչատրյանն ասել է, որ դա լրատվական մանիպուլյացիա է. «Մեր իշխանությունը վարչապետի գլխավորությամբ ամեն ինչ անում է անվտանգությունն ապահովելու համար»:

Նա նաև ասել է, որ Հայաստանի 70-80 տոկոսը վստահում է իրենց իշխանությանը:

Մարզպետը վստահեցրել է, որ ամեն ինչ վերահսկողության տակ է:

Երբ լրագրողը մեջբերում է արել Գորիսի համայնքապետի տեղակալի խոսքերից, Խաչատրայնն ասել է, որ իր համար հիմք են միայն Նիկոլ Փաշինյանի ասածները:

Նույն շարքից