Ռազմական 

5-րդ զորամիավորումում այսօր մարտավարական զորավարժություն է անցկացվել

analitik.am

 

ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդմամբ` 5-րդ զորամիավորումում այսօր, տարբեր ստորաբաժանումների ներգրավմամբ, մարտավարական զորավարժություն է անցկացվել:

Հաղորդագրության համաձայն` հաղթահարելով լեռնային բարդ տեղանքը` տանկային ստորաբաժանումները զբաղեցրել են նախորոշված շրջաններն ու կատարել առաջադրված խնդիրը: Տանկային ստորաբաժանումները զորավարժությանը ներգրավված այլ ստորաբաժանումներին հնարավորություն են ապահովել նպաստավոր դիրքերի զբաղեցման և պայմանական հակառակորդի գործողությունների վերահսկման համար։

Ինչպես նշվում է` զորամիավորման հրամանատարությունը բարձր է գնահատել ներգրավված անձնակազմի պատրաստությունն ու ստորաբաժանումների փոխգործակցության կազմակերպման մակարդակը։

Նույն շարքից