Միջազգային 

Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը․․․ԱՄՆ Պետդեպ

analitik.am

 

ԱՄՆ-ն ուշադիր հետեւում է իրավիճակին Ադրբեջանի և Հայաստանի սահմանին, ինչպես նաև կոչ է անում Բաքվին անհապաղ դուրս բերել զորքերը և հրաժարվել սադրանքներից: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Ջալինա Պորտերը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով: Վիճելի տարածքներում զորքերի տեղաշարժը անպատասխանատու և անհիմն սադրիչ քայլ է », - ճեպազրույցի ժամանակ ասել է Պորտերը:

Նրա խոսքով ՝ Վաշինգտոնը ակնկալում է, որ ադրբեջանական կողմը կհրաժարվի այս տարածաշրջանում հետագա սադրանքներից:

«Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանն անմիջապես դուրս կբերի բոլոր զորքերը և կհրաժարվի հետագա սադրանքներից», - ասաց նա:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից