Հասարակություն 

«Պռոշյանի շաուրմա» օպերացիա. հայտնաբերվել են «Շենգավիթցի Կշաժ Աշոտի» սպանության կասկածանքով հետախուզվողներ «Թալինն» ու «Համուլիկը»․shamshyan.com

analitik.am

 

Այսօր՝ մայիսի 14-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները Կոտայքի մարզում իրականացրել են  «Պռոշյանի շաուրմա» հատուկ օպերացիա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական ոստիկանությունում և ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանում հայտնի «Շենգավիթցի Կշաժ Աշոտի» սպանության գործով ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվողներ, «Թալին» մականվամբ 31-ամյա Տիգրան Հակոբյանն ու «Համուլիկ» մականվամբ 22-ամյա Համլետ Թորոսյանը Պռոշյան սովխոզի հատվածներից մեկում են:

Ոստիկանները տաք հետքերով Պռոշյան սովխոզում բռնում ու վնասազերծում են նրանց, ովքեր քիչ առաջ տեղափոխվել են ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղից էլ ներկայացվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն:

Մանրամասն՝ shamshyan.com-ում։

Նույն շարքից