Քաղաքականություն 

Հիմա սրանց ո՞նց չասես «այ ձեր ․․․ կլասիկ ցավը տանեմ»․Ղազարյան

analitik.am

 

Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հայաստանը ղեկավարում են հայ ժողովրդի թշնամիները

Հայաստանի գլխավոր թշնամու հետ հանցավոր համաձայնության գալու հետևանքով Ազգային ժողովը արձակած «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններն այսօր հասկացել են, որ անհրաժեշտություն կա Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրել՝ Հայաստանի սահմաններին տիրող իրավիճակի հարցով։

Հիմա սրանց ո՞նց չասես «այ ձեր ․․․ կլասիկ ցավը տանեմ», բա խելքներիդ նոր հասավ, որ երկիրը գտնվում է կործանման եզրին և այդ վիճակում փոխարենը մտածեիք վարչապետ ընտրելու, պետական իշխանությունն ամրապնդելու և երկիրն այս վիճակից հանելու մասին, գնացիք ճիշտ հակառակ ճանապարհով՝ տապալեցիք ոչ միայն գործադիր, այլև օրենսդիր իշխանությունը՝ երկիրը դարձնելով առավել խոցելի, էլ չեմ ասում ընտրություն կոչված բեմադրությամբ պայմանավորված նոր ճգնաժամերի և ողբերգությունների մասին։ Հիմա հասկացա՞ք, թե ովքեր են մեր երկրի ամենամեծ թշնամիները»։

Նույն շարքից