Քաղաքականություն 

Տեղերում իշխանական պատգամավորներին, շատ մեղմ ասած, այդքան էլ «գրկաբաց» չեն ընդունում. «Փաստ»

analitik.am

 

«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով իշխանական թիմի՝ մարզերից ընտրված պատգամավորները վերջին մեկ շաբաթվա ընթացքում գտնվում են իրենց ընտրատարածքներում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս օրերին նրանք զբաղված են նախընտրական շտաբների և տեղում թիմեր ձևավորելու հարցերով։

Ըստ տեղերից ստացվող տեղեկությունների, իշխանական պատգամավորներին, շատ մեղմ ասած, այդքան էլ «գրկաբաց» չեն ընդունում: Քանի որ նրանք, որպես կանոն, չունեն հեղինակություն, փորձում են տեղում կապեր հաստատել տեղական հեղինակությունների հետ։

Մարզերի մեր աղբյուրները հայտնում են, որ արդեն իսկ տեղի են ունեցել մի քանի հանդիպումներ, որոնք իշխանության համար դրական հանգուցալուծում չեն ունեցել։ Տեղերում իշխանության ներկայացուցիչներին մեծամասամբ ասել են, որ ցանկություն չկա համագործակցելու, քանի որ չեն ուզում ասոցացվել այս իշխանության հետ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից