Հասարակություն 

Լուծումը մեկն է՝ վերստին միս ու արյուն տալ «եթե կորցնենք Արցախը, կշրջենք հայոց պատմության վերջին էջը» մոնթեական գաղափարին. Էդգար Էլբակյան

analitik.am

 

ԵԹԵ ԿՈՐՑՆԵՆՔ ԱՐՑԱԽԸ…

Իշխանասարի գրավման ժամերին ես, տակավին անտեղյակ, հարցազրույցում տեսական բացատրություն էի տալիս այս դեպքերին։ Ասելիքս այն է, որ Խծաբերդը չպահողները չէին կարողանալու պահել նաև Սյունիքը։ Խծաբերդի ճակատից սյունյաց ճակատ քաշվածներն անխուսափելիորեն կորցնելու են նաև Սյունիքը։ Լուծումը մեկն է՝ վերստին միս ու արյուն տալ «եթե կորցնենք Արցախը, կշրջենք հայոց պատմության վերջին էջը» մոնթեական գաղափարին և ազգային կենսունակ ուժերի զգալի մասը նետել արցախյան ճակատ։ Կից՝ հատված խոսքիցս, իսկ մեկնաբանության մեջ՝ ամբողջական սղագրությունը։

«Շատերին, այդ թվում՝ քաղաքական գործիչների, այդ թվում՝ լուրջ հավակնություններ ունեցող քաղաքական գործիչների, թվում է, և նաև իրենք այդպես քարոզում են, թե մենք կորցրել ենք արդեն իսկ Արցախը, հետն էլ՝ անվերադարձ, և այժմ պետք է պայքարել արդեն Սյունիքի համար։ Սա սխալ է։ Սա 90-ականների պարտվողական ոգու վերաթարմացումն ու շարունակումն է։ Այո՛, մենք Արցախի տարածքի մեծագույն մասը կորցրել ենք …, բայց Արցախը դեռ կա… Եվ անգամ չունենալով այլևս Սյունիքի հետ աշխարհագրական կապ և, ըստ այդմ, Սյունիքի համար թիկունք չլինելով՝ միևնույնն է՝ և՛ փոխաբերական իմաստով, և՛ նաև տարածաշրջանային իմաստով Արցախը շարունակում է իր վրա բևեռած պահել թյուրքական աշխարհի ռեսուրսները, ուժերը՝ ինչ-որ չափով թուլացնելով Սյունիքի վրա ճնշումը»։

Էդգար Էլբակյան

  •  
  •  
  •  
  • 4
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    5
    Shares

Նույն շարքից