Քաղաքականություն 

Ֆրանսիան պատրաստ է ռազմական աջակցություն ցուցաբերել

analitik.am

 

Երեկ Ազգային ժողովի արտահերթ նիստում իր ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև այն մասին, որ հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահի հետ. «Ֆրանսիայի նախագահի դիրքորոշումը նույնպես եղել է միանշանակ: Ավելին, Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, ասել է, որ ինքը դիտարկում է հարցի ներառումը, տեղափոխումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ և ասել է, որ ՄԱԿ-ի անվտանգության մանդատով, ըստ անհրաժեշտության, Ֆրանսիան պատրաստ է նաև ռազմական աջակցություն ցուցաբերել հարցի կարգավորման միջազգային ջանքերին։

Իհարկե, շատ կարևոր եմ համարում, որ այս թեմայով Անվտանգության խորհրդի մշտական անդամները միմյանց հետ հաղորդակցության մեջ լինեն, քննարկեն։ Իհարկե, մենք ուշի ուշով հետևում ենք այդ իրադարձություններին, և մեր դիրքորոշումները հստակ հայտնում ենք»։

 

Նույն շարքից