Կորոնավիրուս Հասարակություն 

Ինչի մասին է վկայում կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո բարձր ջերմությունը

analitik.am

 

Սանկտ Պետերբուրգի հեռուստաալիքներից մեկի եթերում բժիշկ Բորիս Շելյապինը պատմել է, թե ինչի մասին են վկայում կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո ի հայտ եկած ախտանիշները:

Ինչպես բացատրել է մասնագետը, բարձր ջերմությունը և ներարկման հատվածում ցավը պատվաստման անցանկալի հետևանքներից են:

Ըստ Շելյապինիի, նման ախտանշանները ոչ թե բարդություն են, այլ պարզապես օրգանիզմի արձագանքը դեղամիջոցի ուղեկցող բաղադրիչներին:

Բժիշկը շեշտել է, որ այս ֆիզիոլոգիական դրսևորումները չեն մատնանշում պրոցեսի արդյունավետությունը:

 

Նույն շարքից