Միջազգային Քաղաքականություն 

Մեկ տարվա ընթացքում երրորդ անգամ. Լուկաշենկոն կրկին Ռուսաստան է գնում

analitik.am

 

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մայիսի վերջին կրկին կայցելի Ռուսաստան: Սա կլինի նրա երրորդ այցը, նախատեսվում են բանակցություններ Ռուսաստանի Դաշնության ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին գրում է «Կոմերսանտը»՝ հղում անելով Մոսկվայի և Մինսկի իր աղբյուրներին:

Նշվում է, Պուտինի և Լուկաշենկոյի հանդիպումների նման հաճախականությունը կապում են երկու երկրների ինտեգրման համար «ճանապարհային քարտեզներ» պատրաստելու մտադրության հետ: Դեռ հայտնի չէ՝ արդյոք նախագահները կհանդիպեն Մոսկվայում, թե դա կլինի մեկ այլ վայրում:

Ըստ թերթի, երրորդ հանդիպումը, ինչպես առաջին երկուսը, կանցկացվի դռնփակ:

Ավելի վաղ, Պուտինն ու Լուկաշենկոն հանդիպել են փետրվարի 22-ին Սոչիում, իսկ ապրիլի 22-ին՝ Մոսկվայում: Հաղորդվում է, որ նախագահները լուծում են խնդիրները, որոնք կառավարությունների ուժերից վեր են:

 

  •  
  •  
  •  
  • 3
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    4
    Shares

Նույն շարքից