Հասարակություն 

Արտակարգ դեպք՝ Սյունիքում. Մեղրիի ճանապարհին տեղի է ունեցել մի քանի տոննա կշռով քարաթափում ու ճանապարհի փլուզում․ shamshyan.com

analitik.am

 

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 357.5 կմ հատվածում տեղի է ունեցել ճանապարհի փլուզում և քարաթափում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փլուզման ու  քարաթափման հետևանքով մոտ 50 մետր երկարության և 6 մետր լայնության ճանապարհն ամբողջովին փակվել է, և երթեևկությունը դադարեցվել է։

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-դ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ։

Մանրամասն՝ shamshyan.com

 

Նույն շարքից