Միջազգային Քաղաքականություն 

Ուկրաինայում նոր զորքի տեսակ կհայտնվի

analitik.am

 

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մտադիր է հրամանագիր ստորագրել ազգային կիբերզորք ստեղծելու մասին: Այս մասին ուկրաինական հեռուստաընկերության եթերում հայտարարել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը:

«Այս որոշմանը միաձայն աջակցել են հանդիպմանը ներկա բոլոր 21 անդամները: Կարծում եմ, որ մոտ ժամանակներս այդ մասին նախագահի հրամանագիրը կլինի»,-ասել է Դանիլովը:

Նա նաև նշել է, որ փակ նիստում քննարկվել է 8 թեմա, ներառյալ՝ կիբերանվտանգության ռազմավարության հաստատումը և կենսաբանական անվտանգության հարցը:

 

Նույն շարքից