Տեսանյութեր Քաղաքականություն 

Ինձ հարց են տալիս, թե ինչպես եմ դաշինք կազմում Արթուր Վանեցյանի հետ. Սերժ Սարգսյան

analitik.am

 

Երբեմն ես կարծիքներ եմ լսում, թե Վանեցյանը՝ որպես ԱԱԾ տնօրեն, հետապնդումների առաջամարտիկ էր, ինչպես ենք նրա հետ դաշինք կազմում: Շատ պարզ, Արթուր Վանեցյանը ժամանակին գիտակցեց նորելուկի շնագայլերի ողջ իրական էոությունը, անձամբ կանգ առավ ու կոչ արեց նաև մյուսներին: Ավաղ, նրան չլսեցին: «Պատիվ ունեմ» դաշինքը կազմավորելու մասին հուշագրի ստորագրման արարողությանը հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Սարգսյանի խոսքերով, դժվար թե գտնվի մի մարդ, ով այս իշխանություններից ավելի շատ է տուժել, քան ինքն ու իր մերձավորները. «Սա ասելով ես հասկանում եմ, որ ամեն մարդ իր ցավն ու իր պրոբլեմն ամենացավոտն է համարում, սակայն անձնական զգացողությունները, քաղաքական կոնյուկտուրան ու ամբիցիաներն անցողիկ են ու խիստ երկրորդական այն առաքելության համեմատ, որ ունի ամեն հայ գործիչ մեր երկրում ստեղծված ճգնաժամի պարագայում»,-ասաց նա:

Նույն շարքից