Տեսանյութեր Քաղաքականություն 

Ով չի խոստովանում անցյալի սխալները, չունի քաջություն, ով չի գնահատում անցյալի ձեռքբերումները, չունի ազնվություն. Սերժ Սարգսյան

analitik.am

 

Հայաստանում պետք է ոչ թե 5 հազար նոր գերեզման ավելանար, այլ 5 հազար նոր հարսանիք, կնունք ու ծնունդ լիներ: Եռագույնները պետք է ծածանվեին ոչ թե մեր հերոսների շիրիմներին, այլ հայոց բանակի հաղթական շքերթներին, մեր արցունքները պետք է ուրախության լինեին: Այդ լուսավոր տղաներին, նրանց ընտանիքներին, մեր ժողովրդին մենք պարտք ենք արժանապատվություն, հույս, խաղաղ ու անվտանգ, բարեկեցիկ ու հզոր Հայաստան: Այս մասին «Պատիվ ունեմ» դաշինքը կազմավորելու մասին հուշագրի ստորագրման արարողության ժամանակ հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Սարգսյանի խոսքերով կյանքի ճշմարտություններից է՝ երբ չես գնահատում այն, ինչ ունես, շատ արագ կորցնում ես այն. «Ցավոք, այդ ճշմարտությունը հիշեցրեց այդ մասին: Մեր ժողովորդն այսօր ցավ է ապրում իր հայրենիքի մի հատվածի ու որդիների կորստից:

Ընդգծում եմ ևս մեկ անգամ՝ անցյալին վերադարձ չի լինելու: Սակայն ուզում եմ ուղիղ ասել՝ ով չի խոստովանում անցյալի սխալները, չունի քաջություն, ով չի գնահատում անցյալի ձեռքբերումները, չունի ազնվություն»։

  •  
  •  
  •  
  • 3
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    4
    Shares

Նույն շարքից