Հասարակություն 

Ամերիկացիները «պատերազմ» են հայտարարել մսին

analitik.am

 

ԱՄՆ բնակիչները սկսել են զանգվածաբար հրաժարվել տավարի մսից՝ կլիմային վնաս հասցնելու վախի պատճառով, հաղորդում է Bloomberg-ը:

Սննդակարգում տավարի մսից հրաժարվելու միտումը մասշտաբային է դառնում, քանի որ դրա սպառման արդյունքում շրջակա միջավայրին հասցված վնասը համեմատում են ածուխի օգտագործման վնասի հետ:

Բնապահպանների կարծիքով՝ կովերի բուծումն է, որ կործանարար ազդեցություն է ունենում կլիմայի վրա: Անասուններն իրենց կյանքի ընթացքում հսկայական քանակությամբ ջերմոցային գազ են արձակում մարսողական համակարգի առանձնահատկությունների պատճառով:

ՄԱԿ-ի տվյալների համաձայն, աշխարհում ջերմոցային գազերի արտանետումների 14,5 տոկոսը ստացվում է անասնապահությունից, իսկ դրա երկու երրորդը՝ խոշոր եղջերավորներից:

Ըստ «Datassentia» հետազոտական ​​ընկերության կողմից 2020 թվականին անցկացված հարցման, ԱՄՆ բնակչության 70 տոկոսը կարծում է, որ ժամանակն է կրճատել մսամթերքը, 58 տոկոսն արդեն նախընտրում են մրգեր, բանջարեղեն և ձավարեղեն: ԱՄՆ քոլեջները նույնպես մերժում են տավարի մսով ուտեստները: Հարվարդը, Սթենֆորդը և Կանզասի համալսարանը միացել են Առողջ և կայուն սննդի անցումային հատուկ ծրագրին:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից