Հասարակություն 

Հավանական սցենար է, որ մայիսի 19-ին Ադրբեջանը կանցնի հարձակման ՝ ակնկալելով մայիսի 28-ը նշել Սյունիքում. Խոջաբաղյան

analitik.am

 

Մայիսի 15-ից 141 օրով իր աշխատանքները կդադարացնի Հայաստանի Ատոմակայանը։

Մայիսի 16-ից 20-ը Ադրբեջանը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում՝ մինչև 15000 զորքի, 300-ի հասնող տեխնիկայի, ավիացիայի և այլ զինատեսակների ներգրավմամբ։

Ավելի վաղ, ադրբեջանական զինված ջոկատները ագրեսիա են իրականացնել Հայաստանի Հանրապետության նկատմամբ, խախտելով պետական սահմանը՝ զբաղեցրել են մի շարք ռազմավարական բարձունքներ և դեռևս չեն հեռանում՝ ձգձգելով պրոցեսը "բանակցություններ" պատճառաբանությամբ։

Հայաստանյան որոշ շրջանակներ արդեն սկսել են նշել, թե մեր զորամիավորումները շրջափակման մեջ են վերցրել այդ խմբերին, բայց բանակցությունները դեռևս շարունակվում են։

Մայիսի 19-ին Թուրքիայում նշում են Աթաթուրքի հիշատակի օրը։

Մայիսի 28-ին Ադրբեջանը նշում է իր անկախության տոնը։

Մայիսի 28-ին նաև Հայաստանն է նշում իր Առաջին Հանրապետության տոնը, որը տարիներ շարունակ թիրախավորվում էր բազմաթիվ լևոնականների կողմից՝ պատճառաբանվելով, թե այդ օրը անկախացման փաստաթուղթ չի եղել։

Հավանական սցենարը, որով կարող են ընթանալ զարգացումները․

Ադրբեջանը սկսում է զորավարժությունները, իսկ իր սահմանախախտ խմբերը շարունակում են մնալ Հայաստանի Հանրապետության ստրատեգիական բարձունքներում՝ "բանակցելու" անվան տակ երկարաձգելով իրենց ներկայությունը։ Մայիսի 19-ին Ադրբեջանը հայտարարում է, որ իր զորամիավորումներից որոշները շրջափակման մեջ են հայտնվել Հայաստանում և զորավարժություններից անցում է կատարում հարձակման՝ ակնկալելով մայիսի 28-ը նշել Սյունիքում։

Իսկ ի՞նչ ենք անում մենք․․․

Հայաստանի Հանրապետության գիտակից մասը փորձում է բարձրաձայնել խնդիրը, մի մասը պատրաստվում է պատերազմի, տեղական կառավարման մարմինները իրենց ուսերին են վերցրել տեղում խնդրի կարգավորումը՝ պետական մակարդակով շոշափելի աջակցություն և գործողություններ չտեսնելով։

Ներհայաստանյան մթնոլորտը մեղմ ասած անառողջ է։ Իշխանությունները բացարձակ իմպոտենտություն և կրավորականություն են ցուցաբերում։

Ռուսական զորքը պատրաստվում է զարգացումների տարբեր սցենարներին։

Անգլիայի, ԱՄՆ-ի մի շարք պաշտոնյաներ ուղիղ և ոչ ուղիղ տեքստով հայտարարում են, որ տարածաշրջանում խաղաղապահների կազմը պետք է փոխվի։

Ֆրանսիան հայտարարում է, որ պատրաստ է ուղիղ աջակցություն ցուցաբերել Հայաստանին։

Հայաստանի իշխանությունները քաղաքական մուտիլովկաներով են զբաղված՝ ՀԱՊԿ-Ռուսաստան հարաբերությունների թեմայով։

Երևանում ժամը 14։40 է, օրը շաբաթ։ Երևանի Հանրապետության բնակչությունը վայելում է հանգստյան օրերը սրճարաններում․․․

Իսկ այս ընթացքում մի խումբ զոմբիներ և հայտնի ՊՈԱԿ-ի հաստիքային աշխատակիցներ պատրաստվում են այս մտահոգությունների տակ մեկնաբանել՝ lkti sut e, isk ur e dzune?

Բարի գալուստ անիրական, իռացիոնալ Հայաստան․․․

Զաքար Խոջաբաղյան

Նույն շարքից