Միջազգային Քաղաքականություն 

Վաշինգտոնի ռազմավարության գլխավոր սխալն ընդդեմ Մոսկվայի և Պեկինի․ The National Interest

analitik.am

 

ԱՄՆ նոր վարչակազմի ռազմավարական կարճատեսությունը մերձեցնում է Ռուսաստանին և Չինաստանին, և դա, ի վերջո, նրանց հնարավորություն կտա դիմակայել Վաշինգտոնին: Հաղորդում է The National Interest-ը:

Հոդվածի հեղինակի խոսքերով, Ռուսաստանի Դաշնության հետ կապված նախագահ Ջո Բայդենի վարչակազմի առճակատումը զարմանալի չէ. Նույնիսկ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելուց առաջ նա, իր դեմոկրատ գործընկերների հետ միասին, դավադրության տեսություն է առաջ քաշել այն մասին, որ Մոսկվան իբր ակտիվորեն սատարում էր Դոնալդ Թրամփին և խառնվում ԱՄՆ-ի ներքին գործերին:

Երկրի ղեկավարման ժամանակ Բայդենը միայն ավելացրել է լարվածությունը երկու պետությունների միջև, և Ռուսաստանի նախագահի հետ հանդիպելու ցանկության մասին նրա հայտարարությունը էապես չի փոխել իրավիճակը, նշում է հեղինակը:

Հոդվածի հեղինակն ընդգծել է նաև, որ Պեկինի նկատմամբ Վաշինգտոնի քաղաքական կուրսը գործնականում նույնն է մնացել՝ չնայած վերլուծաբանների սպասումներին:

Բացի այդ, հաշտեցման քաղաքականության հույսերը չեն իրականացել: ԱՄՆ-ը շարունակում է աջակցել Չինաստանից անկախություն հաստատող Թայվանին:

Նրա խոսքերով, Բայդենի վարչակազմի կողմից առաջնահերթությունը չնշելը մեծացնում է ռիսկերը Միացյալ Նահանգների համար: Մասնավորապես, ամերիկյան ներկայիս քաղաքականության շարունակությունը միայն նպաստում է Մոսկվայի և Պեկինի մերձեցմանը: Դրանք ընդլայնում են դիվանագիտական, տնտեսական և ռազմական համագործակցությունը, որը թույլ կտա երկու երկրներին հակազդել ամերիկյան գերակայությանը համաշխարհային քաղաքականությունում:

 

Նույն շարքից