Հասարակություն 

Նոր մանրամասներ՝ Վայոց Ձորում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից. հայտնի է մահացածի և վարորդների ինքնությունը

analitik.am

 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարության հատկապես կաևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Դավթյանի որոշմամբ որպես խափանման միջոց, բնակության վայրից չհեռանալու մասին ստորագրություն է վերցվել Երևանի բնակիչ՝ 26-ամյա Ժ. Գ-ի ամյա նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ ստորագրություն՝ չբացակայելու մասին որոշում է կայացվել այն բանից հետո, երբ նախաքննության ընթացքում պարզվել է, որ նա մայիսի 6-ին Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից հետո ոչ թե փախուստի է դիմել, այլ մտավախություն ունենալով, որ հնարավոր է՝ ավտովթարի վայրում տեղի կունենար վիճաբանություն, հաշվեհարդար կլինեն իր նկատմամբ, հեռացել է նշված վայրից, այդ ընթացքում ահազանգել է 9-11 և դեպքի մասին տեղեկացրել, որից հետո ձեռք է բերել նախաքննությունը վարող քննիչի հեռախոսահամարը, զանգահարել է նրան և հայտնել, որ Opel-ը վարել է ինքը և գալիս է ոստիկանության Եղեգնաձորի բաժին։

Մանրամասն՝ shamshyan.com

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից