Քաղաքականություն 

Ճանաչողական այցով Գյումրիում է դեսպան Ջոն Պատրիկ Գալագերին

analitik.am

 

Ճանաչողական այցով Գյումրիում է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Պատրիկ Գալագերին: Նրան այսօր ընդունել է Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանը: Այս մասին տեղեկացնում է համայնքապետարանը:

Սամվել Բալասանյանը ողջունել է դեսպանի այցը Գյումրի, ապա ներկայացրել քաղաքն իր հարուստ պատմությամբ, մշակույթով և սպորտով, խոսել տարբեր ոլորտներում Գյումրու ունեցած ներուժի մասին:

Համայնքի ղեկավարը դեսպանին ներկայացրել է այս պահին Գյումրիում իրականացվող և նախատեսվող ծրագրերը, մասնավորապես, արևային էներգիայի, Գյումրիում այդ ոլորտի զարգացման ու դրա համար տարվող աշխատանքները:

Սամվել Բալասանյանը ներկայացրել է նաև զբոսաշրջության ոլորտում Գյումրու ներուժը, ոլորտի վրա համավարակի ունեցած բացասական ազդեցությունը, այս պահին նկատվող ակտիվությունն ու այլ հարցեր:

Դեսպանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ապա կիսվել քաղաքից ստացած դրական տպավորություններով: Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են նաև տարբեր ոլորտներում հնարավոր համագործակցությունների, դրանց համար անհրաժեշտ քայլերի, առկա կապերի ընդլայնման մասին:

 

Նույն շարքից