Հասարակություն 

Միաժամանակ երեք դիպուկահար է աշխատել. Նոր մանրամասներ են հայտնի դարձել գեներալ Սուլեյմանիի սպանությունից

analitik.am

 

Լրատվամիջոցները նոր մանրամասներ են իմացել իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության մասին, ով զոհվեց 2020 թվականի հունվարին ամերիկյան հարվածի արդյունքում: Հայտնվում է, որ ամերիկացիներին հաջողվել էր լրտեսական ծրագրով բջջային հեռախոս ունենալ գեներալի շրջապատից: Սակայն դա միայն ժամանակավոր է արդյունավետ եղել:

Իսկ ճակատագրական օրը, Բաղդադում Սուլեյմանիի օդանավի վայրէջքից 6 ժամ առաջ ամերիկացիներին երեք հեռախոսահամար են փոխանցել, որոնցից օգտվել է գեներալը: Զեկույցի համաձայն, ԿՀՎ-ի մասնագետները սկսել են հետևել այդ համարներին:

Քաղաքի արևելյան հատվածը փակել են իբր զորավարժությունների համար, իսկ գետնի վրա աշխատել է միանգամից 3 դիպուկահար «Դելտա» խմբից: Օպերատիվ տվյալները հավաքել են հատուկ մասնագետները, ովքեր ներկայացնում են առավել գաղտնի ստորաբաժանումներից մեկը: Սուլեյմանիի ինդենտիֆիկացիան իրականացրել են օդանավակայանի աշխատակցի հագուստով տեղում գտնվող քրդական հատուկջոկատայինները:

Նշվում է, որ այդ ժամանակ Բաղդադի երկնքում պտտվել է MQ-9 Reaper ԱԹՍ: Հրամանը ստանալուց հետո հրթիռները հարվածել են այն ամենագնացին, որի մեջ եղել է Սուլեյմանին: Երկրորդ ավտոմեքենան այդ պահին արագացրել է ընթացքը, սակայն ավելի ուշ լիկվիդացվել է դիպուկահարի կողմից:

 

Նույն շարքից