Հասարակություն 

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել է

analitik.am

 

Մայիսի 15-ին, ժամը 14։51-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն Ա․ Խ․-ին (ծնված 1957 թ.) ցուցաբերել են առաջին օգնություն, պատգարակով իջեցրել (մոտ 150 մ) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից