Բարի օր Քաղաքականություն 

Էս երկիրը դիմանալո՞ւ է, մինչև հասնեք ընտրություններին. Կարեն Բեքարյան

analitik.am

 

Որևէ մեկը կասի՞, որ մինչև ընտրություն թշնամին ավելի առաջխաղացում չի ունենալու։ Այս մասին  «Չավարտվող պարտություն. Nikovid-18. աշխտորոշում և բուժում» բաց քննարկման ժամանակ հարց բարձրացրեց «Հայացք» վերլուծական կենտրոնի ղեկավար Կարեն Բեքարյանը։

«Ի՞նչ ընտրութուններ․․․ Մտածե՞լ եք, պատկերացրե՞լ եք համազգային խայտառակությունը դրա ներքո, որ պետք ա մարդասպաններին, դավաճաններին ընտրական քվեով որոշե՞ն մարդասպան են, թե չէ, դահիճ են, թե՝ չէ։ Էս երկիրը իր բոլոր ռեսուրսներով, առաջին հերթին իր անվտանգությամբ դիմանալու ա,  մինչև դուք ընտրության հասնեք ու որոշեք դատարանի որոշելիքը։ Երեսունքանի օր ա մինչև էդ ընտրություններ կոչված թատրոնը կամ ֆարսը և էս օրերի ներքո մենք ունենք Գեղարքունիքի և Սյունիքի մարզում թշնամի մեր սուվերեն տարածքի ներսում, որը դուրս չի գալիս։ Որևէ մեկը վստահաբար կասի՞, որ մինչև էդ ընտրությունը թշնամին ավելի առաջխաղացում չի ունեալու ու էլի առանց խոչընդոտի։ Հետո էդ ընտրության արդյուքնում ո՞ր քարտեզով երկրի իշխանություններն ա ձևավորվելու և ձևավորվելու ա, որ ի՞նչ անի, կապիտուլյացիայի հետևանքները կարողանալու է նվազագույնի՞ հասցնել, թե՞ գալու է այն վիճակում և այն օրը, որ նոյեմբերի 10-ն արդեն աչքներիս ծաղիկ ու երգ է թվալու»,- նշեց Բեքարյանը։

Նրա խոսքով ներկայիս իշխանության նպատակի մեջ այս երկիրը չկա՝ ոչ Հայաստանը, ոչ էլ, առավել ևս, Արցախը:  Նպատակը սահմանված է լրիվ ուրիշ տեղ, մատուցված է համապատասխան ձևերով, և վարչապետը ծառայում է այդ նպատակին

Նույն շարքից