Բարի օր Քաղաքականություն 

Այսօր ունենք ռեժիմ, որը ներկայացնում է հակահայկականության շահերը.Կարեն Վրթանեսյան

analitik.am

Այսօր ունենք օկուպացիոն ռեժիմ և Հայաստանի ղեկավարություն, որը ներկայացնում է հակահայաստանի շահերը և այն ուժերի շահերը, որոնք ուզում են, որ հայկական պետություն չլինի, «Նիկովիդ 18. Ախտորոշում և բուժում» խորագրով քննարկման ժամանակ ասաց «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:

«Մարդկանց մեծ մասը՝ 30, 40 տոկոսը, հասկացել է,  որ Հայաստանի ներկա իշխանությունները կործանում են պետությունը, բայց մյուս կողմից իրենք չեն պատրաստվում գնալ ընտրությունների, որովհետև իրենց ուղեղում նստած է այդ միֆը՝ ի՞նչ ուզում է լինի, միայն թե այդ նախկինները չլինեն: Իրականում ով էլ այսօր դուրս գա դաշտ, երկնքից էլ իջնի, իդեալական, բյուրեղյա, ազնիվ մի կերպար իշխանական այս կեղծ լրատվամիջոցները մեկ օրում ամենասուրբ անձին միանգամից կապականեն: Եվ այդ նույն մարդիկ, որ հասկանում են, որ այսօր Հայաստանի իշխանությունները թշնամի են Հայաստանին, այդ մարդիկ շարունակելու են կրկնել, որ ով ուզում է լինի, միայն թե այդ մարդը չլինի»,– ասաց նա:

Նրա խոսքով՝ պատերազմից հետո ամենակարևոր թեզն այն էր, որ ծանր գնով, բայց Նիկոլ Փաշինյանը, վերջապես, խաղաղություն բերեց երկրին, սակայն կորցրած տարածքներն ապահովվում էին Հայաստանի Հանրապետության ռազմավարական խորությունը և հիմա, երբ դա չկա, այդ տարածքները թշնամին գրավել է, եկել և կախվել է Գորիսի, Կապանի և միջպետական ճանապարհների վրա:

Նույն շարքից