Ռազմական Քաղաքականություն 

Եթե չես կարող պաշտպանել քո սահմանը, չես կարող հավակնել պետություն ունենալուն. Կարեն Վրթանեսյան

analitik.am

 

Որևէ ազգ չի կարող հավակնել պետություն ունենալուն, եթե ի վիճակի չէ գոնե մասամբ էդ պետության տարածքը պաշտպանել։ Այս մասին «Նիկովիդ 18. Ախտորոշում և բուժում» խորագրով քննարկման  ընթացքում ասաց «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը։

«Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ցույց տվեց, որ Հայաստանի Հանրապետության տարածքը նույնսիկ փոքրաթիվ զորախմբից ի վիճակի չէ պաշտպանել։ Ընդամենը էդտեղ պետք էր ունենալ ինչ-որ քանակությամբ մարդիկ, որոնք ուղղակի այդտեղ ներկա կլինեին»,- ասաց փորձագետը։

Նրա խոսքով նոյեմբերի 10-ից հետ առաջին բանը, որ պետք է աներ իշխանությունը՝ բանակը վերականգնելն էր, ինչը, իր պնդմամբ, չի արվել։ Ինչպես նա նշեց, ղեկավարությունը միայն մեկ զորավարժության մասին պաթոսով հայտարարեց, բայց իրականում դրա ծավալները, իր իսկ ձևակերպմամբ, լուրջ չէին։

Նույն շարքից