Քաղաքականություն 

Ես չգիտեի, որ մեր գեներալները էսքան բութ, տհաս,երբեմն էլ սրիկա են. Արթուր Դանիելյան

analitik.am

 

Ես չգիտեի, որ մեր գեներալները էսքան ապիկար, տհաս, բութ և երբեմն նույիսկ սրիկա են։ Այս մասին այսօր «Նիկովիդ 18. Ախտորոշում և բուժում» խորագիրը կրող քննարկման ժամանակ ասաց «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը:

«Ինձ թվում էր, որ կա գեներալիտետ, որ անհրաժեշտ պահին կլինեն անձինք, անհատներ, ովքեր իրավիճակը կկարողանան փրկել։ Մեր խնդիրների արմատը հենց դրանում ա, որ առնվազն 30 տարի շարունակ էս պետությունում պատրանքներ են ստեղծվել, կեղծիքեր, ստեր, որոնց հիման վրա առաջացել են ֆեյք գեներալներ, ֆեյք քաղաքական գործիչներ, ֆեյք  քաղաքականություն»,- հավելեց Դանիելյանը։

Նրա պնդմամբ տրամաբանական և օրինաչափ էր, որ ստի վրա կառուցված ղեկավարը պետք է լինի ամենալավ ստախոսը, չկար ուրիշ տարբերակ, Նիկոլ Փաշինյանը լավագույն ստախոսն էր և եկավ իշխանության և մինչև հիմա իշխանությունում է:

Նույն շարքից