Բարի օր Քաղաքականություն 

Մենք ապրում ենք կատարյալ անիշխանության պայմաններում․Էդգար Ղազարյան

analitik.am

 

Այսօր մենք ապրում ենք կատարյալ անիշխանության պայմաններում։ Սա հայ ժողովրդի թշնամիների երազանքն է և սա մեզ համար արել են հայ ժողովրդի թշնամիները, որոնք պարզվում է հայտնվել են նաև Հայաստանում՝ իշխանության ղեկին։ Այս մասին այսօր «Նիկովիդ 18. Ախտորոշում և բուժում» խորագիրը կրող քննարկման ժամանակ ասաց Էդգար Ղազարյանը։

«Փաստացի, նախագահի հրամանագրով ընդունվել է կառավարության հրաժարականը ՝ վարչապետի հրաժականի հիմքով։ Այսինքն մենք չունենք գործադիր իշխանություն։ Նախագահի հրամանագրով ընդունվել է Ազգային Ժողովը օրենքի ուժով արձակելու փաստը։ Այսինքն մենք չունենք Ազգային Ժողով։ Չունենք  նաև դատական իշխանություն, որովհետև Սահմանադրական դատարանը չունի նախագահ, Սահմանադրական դատարանը չի կատարել աշխատակարգային որոշում Սահմանական դատարանի նախագահ ընտրելու վերաբերյալ։ Բարձագույն դատական խորհրդի նախագահի դեմ իրականացվել են անհիմն իրավական գործընթացներ, դադարեցվել են նրա լիզորությունները և ԲԴԽ նախագահի ֆունկցիաները կատարում է մի մարդ, որը տարիքի բերումով այլևս իրավունք չուներ լինելու ԲԴԽ խորհրդի անդամ։ Վերջինս հանդես է գալիս որպես իրավաբան, գիտնական այն դեպքում, երբ Բարձրագույն որակավորման կոմիտեի կայքում նրա գիտական աստիճանը հավաստող որևէ տեղեկություն գոյություն չունի», շեշտեց Ղազարյանը։

Նրա խոսքով ամբողջ պետական համակարգը գտնվում է անիշխանության մեջ և փաստացի անիշխանություն է տիրում նաև տեղական ինքնակառավարման ոլորտում։

Նույն շարքից