Հասարակություն 

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ

analitik.am

 

Հայաստանի տարածքում մայիսի17-ի ցերեկը, 18-ին շրջանների զգալի մասում, 21-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 19-20-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քամին կլինի հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում մինիև 15-20 մ/վ:

Երևան քաղաքում մայիսի 17-ին կեսօրից հետո, 18-ի գիշերը, 21-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 18-ի ցերեկը, 19-20-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նույն շարքից