Հասարակություն 

Փրկարարները 150 մ իջեցնելով շտապօգնության մեքենային են մոտեցրել 60-ամյա քաղաքացուն

analitik.am

 

Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 16-ին, ժամը 13:35-ին ահազանգ է ստացել, որ Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ փրկարարները Գ․ Ս․-ին (ծնված 1961 թ.) պատգարակով իջեցրել (մոտ 150 մ) և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Նույն շարքից