Հասարակություն 

ԱՀԿ-ն նախազգուշացնում է ուղեղի կաթվածի մասին․ որ դեպքում է դա հնարավոր

analitik.am

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նախազգուշացրել է, որ շաբաթական 55 ժամից ավել արտաժամյա աշխատանքը ավելացնում է ուղեղի կաթվածի ռիսկը 35 տոկոսով, իսկ սրտանոթային հիվանդությունից մահը՝ 17 տոկոսով: Նման տվյալները բերված են ԱՀԿ-ի և միջազգային կազմակերպության զեկույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ 2016-ին ուղեղի կաթվածից մահացել է 398 հազար մարդ, իսկ սրտի հիվանդությունից՝ 347 հազար մարդ, քանի որ նրանք աշխատել են ոչ թե շաբաթական 35-40 ժամ, այլ 55 և ավելի:

2000-2016 թվականներից սրտի հետ կապված հիվանդություններից մահացությունն աճել է 42 տոկոսով: Նշվում է, որ արտաժամյա աշխատանքն ամենից շատ ազդում է տղամարդկանց վրա:

Կազմակերպության ղեկավարը գործատուներին խորհուրդ է տվել աշխատակազմի առողջության պահպանման համար սահմանել աշխատանքի տևողության սահմանափակումներ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կողմ է արտահայտվել արտաժամյա աշխատանքն արգելող օրենքներին:

 

 

Նույն շարքից