Միջազգային Քաղաքականություն 

Էստոնիայում սկսվել են լայնամասշտաբ զորավարժություններ ՆԱՏՕ-ի զինվորականների մասնակցությամբ

analitik.am

 

«Գարնանային փոթորիկ» ամենամյա զորավարժությունները, որին կմասնակցեն ՆԱՏՕ-ի մի շարք երկրներից գրեթե 7000 զինծառայողներ, կանցկացվեն Էստոնիայում մայիսի 17-ից հունիսի 5-ը, հաղորդում է Էստոնիայի Պաշտպանության ուժերի շտաբի մամուլի ծառայությունը:

«Գարնանային փոթորիկ» զորավարժությունները կանցկացվեն Էստոնիայի հյուսիսային և կենտրոնական շրջաններում մայիսի 17-ից հունիսի 5-ը: Դրանց կմասնակցեն գրեթե 7000 զինվորներ Էստոնիայից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Լատվիայից, Լեհաստանից, Իտալիայից, Ֆրանսիայից և Դանիայից։ Զորավարժությունների հիմնական գործողությունները կկենտրոնանան Պաշտպանական ուժերի կենտրոնական պալիգոնում»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

Նույն շարքից