Հասարակություն Տեսանյութեր 

Ինչ պետք է անի քաղաքացին, ով ցանկանում է փոխել իր անունը, ինչպես է այսուհետ կատարվելու անվան փոփոխություն

analitik.am

 

Նախկինում անվան փոփոխության համար քաղաքացին պետք է տարածքային մարմին ներկայացներ դիմում անունը փոխելու հետ կապված: Ընդ որում, պետք է ներկայացներ հիմնավորումներ, թե ինչու է անունը փոխում: Կային կոնկրետ հիմքեր, օրինակ այն պետք է լինի ոչ բարեհունչ: Քաղաքացին պետք է հիմնավորեր, որ իր անունը բարեհունչ չէ, դրա համար է փոխում: Կամ գրված էր, որ հարգելի կարող էր ճանաչել ՔԿԱԳ պետը: Մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը՝ խոսելով կատարված փոփոխությունների մասին:

Նրա խոսքերով, նման կարգավորումները կոռուպցիոն ռիսկեր են պարունակում, քանի որ թողնված են պետական պաշտոնյայի հայեցողությանը, վերջինս կարող էր որոշել անվան փոփոխությունը հարգելի է, թե՝ ոչ. «Կոռուպցիոն ռիսկ էր նաև այն, որ անձից դիմում ընդունողը նաև որոշում կայացնող էր:

Մենք հիմա համակարգը փոխել ենք, որ դիմում ընդունողները որոշում չեն կայացնում: Քաղաքացին անգամ չի իմանալու, թե ով է որոշում կայացնողը: Հանվել են նաև գնահատողական հիմքերը, հետևաբար որևէ կոռուպցիոն գործարքի հնարավորություն չկա»:

Նույն շարքից