Քաղաքականություն 

Որոնք են Հայաստանի սահմանները, ովքեր են Հայաստանի քաղաքացիները ու որ երկրի քաղաքացիներն են Արցախում բնակվողները. Քաղաքագետ

analitik.am

 

Եթե Հայաստանը ունի քաղաքական ղեկավարություն, ապա

- որոնք են Հայաստանի սահմանները,

-ովքեր են Հայաստանի քաղաքացիները ու որ երկրի քաղաքացիներն են Արցախում բնակվողները, նաև այնտեղից Հայաստան գաղթածները,

- որն է Հայաստանի տնտեսական քաղաքականությունը,

- ովքեր են Հայաստանի դաշնակիցները,

- որ անվտանգության համակարգի մեջ ենք մտնում,

- որն է մեր ազգային շահը, ինչ հետաքրքրություններ ունենք հարևան երկրներում և ինչ քաղաքականություն ենք վարում նրանց նկատմամբ,

- ինչ իրավունքներ ու ինչ պարտականություններ ունեն քաղաքական կուսակցությունները, որոնք են այն կարմիր գծերը, որոնք անցնելուց դեպքում կպատժվեն և ինչպես կպատժվեն, որ օրենքներով,

- եթե կան կուսակցություններ, որոնք իրենց գործողություններով ու խոսքերով խախտում են պետական անվտանգության ռազմավարությունը, ապա ինչպիսինն է լինում նրանց քաղաքական ճակատագիրը, կան նման հոդվածներ կուսակցությունների մասին օրենքում, կամ օրենսդրության մեջ,

- ինչ պահանջներ ու ակնկալիքներ ունի այդ ղեկավարությունն Հայաստանի քաղաքացիներից:

Եթե մենք չունենք նման քաղաքական ղեկավարություն, որն ունի այս հարցերի պատասխանն, ապա իշխանության հավակնություն ունեցող ուժերն արդյոք ունեն այս հարցերի պատասխանները, որոնք մենք կլենք ընտրությունների քարոզարշավի ժամանակ:

Հ.Գ. Հարցերը կարող ենք ինքնուրույն շարունակել, ցուցակը բաց է:

Քաղաքագետ Ստեփան Դանիելյան

Նույն շարքից