Իրավական 

4-րդ օրը լրացավ

analitik.am

 

Արդեն 4-րդ օրն է ՀՀ «իշխանություն» կոչվածները ատամներով պահում են և չեն վերադարձնում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ա.Ազարյանի ավտոմեքենան: Ինչպես արդեն ասել եմ, նման համառությամբ եթե պաշտպանեին մեր սահմանները, դրանք կլինեին անառիկ:

Պատմության զավեշտալին նաև այն է, որ «մլիցայական կռուտիտով» երբ սկսեցին ասել, թե բա խլացուցիչը վերասարքավորված է, ապա մոռացան օրենքը նայել, քանի որ եթե նույնիսկ այն իրականում լիներ վերասարքավորված, ապա օրենքը չի թույլատրում նման ավտոմեքենան տեղափոխել հատուկ պահպանվող տարածք՝ բերման ենթարկել և արգելանք դնել:

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 18 և 18.1 հոդվածներ

Փաստաբան Տիգրան Աթանեսյան

Նույն շարքից