Միջազգային Քաղաքականություն 

Ինչու է Զելենսկին երեք նախարարներին խնդրել հրաժարական տալ

analitik.am

 

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեք նախարարների խնդրել է հրաժարական տալ: Պաշտոնյաների պաշտոնանկության մանրամասների մասին գրել է «РБК-Украина»-ն:

Հրապարակման համաձայն ՝ մայիսի 14-ին Զելենսկին կանչել է ենթակառուցվածքների նախարար Վլադիսլավ Կրիկլիին, տնտեսական զարգացման նախարար Իգոր Պետրաշկոյին և առողջապահության նախարար Մաքսիմ Ստեփանովին և առաջարկել ինքնակամ հեռանալ կառավարությունից:

«Տնտեսական զարգացման նախարարության կողմից «նախաձեռնությունների որոշակի դեֆիցիտ է եղել», իսկ ենթակառուցվածքների նախարարությունը «սխալներ է թույլ տվել արդյունաբերության կառավարման հարցում»,-ասել է նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը:

Խորհրդարանում աղբյուրը հայտնել է, որ Ստեփանովին պաշտոնանկ անելու հարցը բարձրացվել է արդեն երրորդ անգամ՝ կորոնավիրուսային համաճարակի հետ կապված իրավիճակի պատճառով:

Կրիկլին և Պետրաշկոն համաձայնել են հրաժարվել իրենց պաշտոններից: Իսկ Ստեփանովը ժամանակ է խնդրել մտածելու համար, իսկ հետո հեռուստատեսությամբ ասել է, որ ինքը չի գրել հայտարարությունը, բայց հրաժարական կտա միայն այն դեպքում, եթե Գերագույն ռադան կողմ քվեարկի:

 

Նույն շարքից