Հասարակություն Տեսանյութեր 

Թշնամին ռազմականացված բնակավայր է կառուցելու Սև լճից այն կողմ, իսկ ապագայում այնտեղից կարող է անցնել միջանցք. Հրանտ Բագրատյան

analitik.am

 

Հակառակորդը մտել է, գրավել է դիրքեր, վերահսկողություն սահմանել Սև լճի նկատմամբ, լիճ, որտեղից խմելու ջուր են ստանում Գորիս ու Սիսիան քաղաքները: Մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Բագրատյանի խոսքերով, եթե ուշադիր նայենք, կտեսնենք, որ թշնամին գրավում է այն տարածքները, որտեղ ջուր կա. «Լճից այն կողմ թշնամին ռազմականացված բնակավայր է կառուցելու ի տարբերություն մեզ: Այդ բնակավայրին ջուր է պետք: Ամեն ինչ շատ կոնկրետ է»:

Բագրատյանը կարծիք հայտնեց, որ այդ հատվածով ապագայում կարող է անցնել երկրորդ միջանցքը, որովհետև թշնամին պնդում է, որ Փաշինյանը երկու միջանցք է խոսք տվել՝ չնայած Փաշինյանն այսօր ասել է, որ միջանցքի հարց չկա. «Դրա համար մենք պնդում ենք, որ պետք է հրապարակեն բոլոր թղթերը, որոնք ստորագրվել են»:

Բագրատյանը նշեց, որ բացի նոյեմբերի ու հունվարի փաստաթղթերից, կա երեք պռոտոկոլ. «Մենք դեռ գտել ենք մեկը»:

Նույն շարքից