Հասարակություն Տեսանյութեր 

Վերևից ԴՇԿ-ով դիր սատկացրու բոլորին. Նախկին վարչապետը՝ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցիների մասին

analitik.am

 

Նիկոլ Փաշինյանն Ալիևին խոսք է տվել 5 գյուղ տալ Տավուշի մարզում, մի գյուղ էլ Արարատի մարզում: Դա Տիգրանակերտն է: Մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հրանտ Բագրատյանը:

Բագրատյանը վստահեցրեց, որ Փաշինյանը տալու է դրանք, ինքը վստահ է:

Սյունիքի մասով Բագրատյանն ասաց, որ պետք է շրջապատել ու վերցնել այդ 250 ադրբեջանցի զինվորին, դրանից հետո կարելի կլինի արդեն գերիների հարցն էլ լուծել. «Ամբողջ աշխարհը քո կողմն է: Վերևից ԴՇԿ-ն դնում ես ու սատկացնում բոլորին: Հարց չկա: Բայց հրաման չի տրվում: Բանակը գտնվում է վախկոտ Վաղարշակ Հարությունյանի, Արտակ Դավթյանի տակ: Նրանք վառոդի հոտ չեն առել, լսում են տանկի մատոռի ձայնն ու վախենում են: Պատերազմ չեն տեսել: Որտեղ է Վաղարշակ Հարությունյանը պատերազմ տեսել: Մենք տեսել ենք: Ես վարչապետ էի, մենք փոխեցինք, կամավորներին դարձրեցրինք կանոնավոր բանակ ու հաղթեցինք»:

 

Նույն շարքից