Գլխավոր Քաղաքականություն 

Խոսնակը չգիտի՝ Պուտինը ստացել է արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի նամակը, թե՝ ոչ

analitik.am

 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահ է, որ Արցախի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների կատարումն այլընտրանք չունի: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Պեսկովը նշել է, որ հիմա լուրջ ջանքեր են գործադրվում սահմանին լարվածությունը թուլացնելու, իրավիճակը շտկելու ուղղությամբ:

Պեսկովը դժվարացել է պատասխանել հարցին՝ արդյո՞ք Պուտինը ստացել է ռազմական օգնության մասին Նիկոլ Փաշինյանի նամակը:

Նա միայն նշել է, որ բոլոր այդ հարցերը ոչ մեկ անգամ քննարկվել են երկկողմ շփումների ժամանակ:

Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանը մշտական կապի մեջ է Հայաստանի ու Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի իրավիճակը կարգավորելու համար:

 

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    4
    Shares

Նույն շարքից