Հասարակություն 

Սրտի զարկերի հաճախականությունը ցույց է տալիս մարդու կյանքի տևողությունը

analitik.am

 

Ծիծաղելի է հավատալ, որ յուրաքանչյուր մարդու տրվում է որոշակի քանակությամբ սրտի բաբախյուն: Ռիթմի հաճախականությունն, այնուամենայնիվ, ազդում է երկարակեցության վրա, բայց դա կախված է բազմաթիվ գործոններից և կարող է փոխվել տարբեր իրավիճակներում: Այս մասին kp.ru-ին տված հարցազրույցում ասել է Բակուլևի սրտանոթային վիրաբուժության կենտրոնի ղեկավար, սրտաբան Ելենա Գոլուխովան:

«Սրտի բաբախյունն անկախ ցուցիչ է այն բանի, թե որքան է պացիենտն ապրելու: Եվ այն պացիենտների մոտ, ովքեր ունեն ավելի հազվագյուտ զարկերակ, նրանք հակված են ավելի երկար ապրել․ Առանձնահատկությունը, վեգետատիվ և նյարդային համակարգն է, որն ունի որոշակի պաշտպանիչ ազդեցություն»,-բացատրել է բժիշկը:

Նրա խոսքերով, սրտի բաբախի հաճախականության ցուցանիշը կախված է բազմաթիվ գործոններից: Օրինակ՝ արտահայտվող հույզերից կամ եղանակային պայմանների փոփոխությունից:

Որպես կանոն, փոքրաթիվ զարկեր լինում են երիտասարդ և ակտիվ մարդկանց, ինչպես նաև մեծահասակների մոտ:

 

 

Նույն շարքից