Բարի օր Հասարակություն 

Մի քանի բան կա այս ընթացիկ իրավիճակում, որ չեմ կարող հասկանալ, ինչու չի արվում. Աթանեսյան

analitik.am

 

Մի քանի բան կա այս ընթացիկ իրավիճակում, որ չեմ կարող հասկանալ, ինչու չի արվում՝

1.Ինչու դատական կարգով ոչ ոք չի վիճարկել ազգադավ տականքի ստորագրությունը (գործողությունը) կապիտուլյացիայի ակտի տակ: Ակնհայտ է, որ դա վարչապետի լիազորություններից դուրս է:

2.Ինչու ոչ ոք չվիճարկեց դատարանում արտակարգ դրությունը, այնուհետև ռազմական դրությունը (նկատի ունեմ ամբողջությամբ, ոչ թե որոշ մասեր):

3.Ինչու ոչ ոք չվիճարկեց ազգադավի կողմից վարչապետի պարտականությունների կատարումը հրաժարականից հետո (այս մեկը ես վիճարկել եմ վարչական դատարան, սակայն հայցս վարույթ չի ընդունվել, քանի որ դատավոր Գ.Առաքելյանը գտավ, որ անձամբ իմ որևէ իրավունք դրանով չի խախտվում, միևնույն ժամանակ որևէ կերպ չի անդրադարձել հայցի բուն էությանը. այդ որոշումը ես բողոքարկել եմ վարչական վերաքննիչ դատարան)

4.Եվ ի վերջո, ինչու է հանրությանը հայ-ադրբեջանական վերջին բանակցությունների, ինչպես նաև հայ գերիների մասին լուրեր տրամադրում մի ինքնակոչ գնդապետ (էն որ հաստատ փոխգնդապետ չի եղել), ով ՌԴ անվտանգության դաշնային ծառայության կողմից (ФСБ РФ) գտնվում է հետախուզման մեջ՝ առանձնապես խոշոր չափերով խարդախության համար:

Հարցերը շատ ավելի շատ են, այս պահին այսքանի մասին նպատակահարմար գտա գրել:

Փաստաբան Տիգրան Աթանեսյան

Նույն շարքից