Հասարակություն 

Հնդկական թեյը կարող է թանկանալ ամբողջ աշխարհում․ հայտնի է պատճառը

analitik.am

 

Հնդկաստանում կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճը, ինչպես նաև երաշտը կարող են խանգարել թեյի բերքը հավաքելուն: Արտադրողները հավաստիացրել են, որ եթե բռնկման հետ կապված իրավիճակը հնարավոր չլինի վերահսկել, այս ապրանքի գները կարող են աճել: Այս մասին հայտնում է Financial Times- ը:

Ըստ թերթի,  երկրի ամենամեծ արտադրող Ասսամ նահանգի 90 թեյի պլանտացիաներում ընդհանուր առմամբ արձանագրել են կորորոնավիրուսի մոտավորապես 500 դեպք: Այնուամենայնիվ, պլանտացիաների սեփականատերերն ասել են, որ անհրաժեշտ է ավելի շատ թեստավորումներ՝ համաճարակի իրական մասշտաբները պարզելու համար: Բացի այդ, իշխանությունները փորձում են կանգնեցնել վիրուսի տարածումը նահանգի 800 այլ պլանտացիաներում:

 

Նույն շարքից