Տեսանյութեր Քաղաքականություն 

Սասուն, դու պետք է հայտարարություն տաս, ասես, որ այսօր Արսեն Թորոսյանի ականջները կտրում ես, որ երկիրը երկիր դառնա. Բագրատյան

analitik.am

 

Նիկոլն Արսեն Թորոսյանին ասել է, որ գնա նման բաներ գրի: Նիկոլ, դու ոնց ես զակազ տալիս, որ իմ հասցեին գրեն ու ասեն, որ հայրենիքի առաջ դարպաս եմ բացել: Նիկոլ, չես վախենո՞ւմ: Մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հրանտ Բագրատյանը:

Բագրատյանը դիմել է նաև Սասուն Միքայելյանին. «Սասուն, էս դո՞ւք եք ասում, որ գրեն այն մարդու դեմ, ով պատերազմ է հաղթե՞լ: Սասուն, դու ո՞ւր էիր լինելու, եթե մենք չանեինք այն, ինչ արեցինք: Դու պետք է հայտարարություն տաս, ասես, որ այսօր Արսեն Թորոսյանի ականջները կտրում ես, որ երկիրը երկիր դառնա»:

Նախկին վարչապետը նշեց, որ այս իշխանության ներկայացուցիչներն ատում են պատերազմում հաղթողներին, Մանվել Գրիգորյանը մահացավ, իսկ Կոմանդոսին այնպես արեցին, որ վարի գնա, հետո Ազգային հերոսի կոչում տվեցին. «Դուք կատարում եք Իլհամ Ալիևի պատվերը, ես սրանում որևէ կասկած չունեմ: Իսկ Նիկոլ Փաշինյանը, բարեբախտաբար, շատ մեծ ականջներ ունի»:

Նույն շարքից