Բարի օր Տեսանյութեր Քաղաքականություն 

Սրանց իշխանության յուրաքանչյուր օրը նոր պարտություն է, սա չհայտարարված պատերազմ է․ Լիլիթ Գալստյան /Տեսանյութ/

analitik.am

 

Մենք մեր քաղաքական գնահատականները տվել ենք այս ստահակների, ազգադավ, ազգակործանների իշխանությանը։ Այդ գնահատականը ոչ թե տվել ենք պատերազմյան օրերին և հետպատերազմյան օրերին, այլև հստակ ուղերձներ է գնացել հասարակությանը, որ սրանց իշխանության յուրաքանչյուր օրը նոր պարտություն է։ Այս մասին «Նեմեսիս» հաղորդաշարի ընթացքում ասել է ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը, խոսելով Սյունիքում և Գեղարքունիքում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների մասին։

Տիկին Գալստյանը համոզմունք է հայտնել՝ եթե լրատվամիջոցները կամ Սյունիքի որոշ բնակիչներ չբախվեին թուրքին Հայաստանի հողի վրա միգուցե դա էլ կոծկվեր․ «Սա անտերություն է, որովհետև ՀՀ ինքնիշխանության մասին խոսելը վաղուց արդեն ավելորդ է։ Ճիշտ այն օրվանից, երբ նիկոլականությունը դարձավ արժեհամակարգ Հայաստանում»,-ասել է նա։

Հաղորդման ընթացքում զրուցել ենք նաև Արցախյան երրորդ պատերազմի, Շուշիի, ինչպես նաև ապագա անելիքների մասին։

Ավելին՝ տեսանյութում

Նույն շարքից