Գլխավոր Քաղաքականություն 

Ռուսաստանն աջակցություն է առաջարկել Հայաստանին ու Ադրբեջանին սահմանների դեմարկացիայի ու դելիմիտացիայի հարցում

analitik.am

 

Ռուսաստանն աջակցություն է առաջարկել Հայաստանին ու Ադրբեջանին սահմանների դեմարկացիայի ու դելիմիտացիայի հարցում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, ապա ադրբեջանական կողմն այդ միջադեպից հետո հայտարարել է, որ դա թյուրիմացության ու, ամենակարևորը, սահմանի բացակայության արդյունք է, որը դելիմիտացված ու դեմարկացված կլիներ: Այնտեղ որևէ մեկը երբեք դրանով չի զբաղվել:

Մենք պատրաստ ենք այս հարցում աջակցություն ցուցաբերել՝ տրամադրելով քարտեզագրական նյութեր ու խորհրդատվական ծառայություն»,-ասել է նա:

Լավրովը հավելել է, որ պատճառ չկա սրել զգացմունքները՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետ:

 

Նույն շարքից