Հասարակություն 

Միակ սփոփանքն այն է, որ, նախ՝ Բերդաձորի ենթաշրջանի գյուղերը շարունակում են մնալ հայկական և, երկրորդ՝ պատմությունն ունի կրկնվելու հատկություն. Հասրաթյան

analitik.am

 

Ընդամենը մեկ տարի առաջ մենք ազգովին մայիսն ընկալում էինք որպես մեր պատմական հաղթանակների ամիս: Սկսում էինք խոսել Ավարայրից, մեծարում Սարդարապատի հերոսամարտը, առանձնահատուկ շեշտում Մեծ հայրենականի տարբեր ռազմաճակատներում հայ ժողովրդի ունեցած ծանրկշռ ավանդի մասին և, վերջապես, նշում Հայոց Շուշիի ազատագրման ու Պաշտպանության բանակի կազմավորման տոները... Եվ մեկ էլ, երբ հիշում ենք, որ ուղիղ 29 տարի առաջ՝ հենց այս օրն են ազտագրվել Բերդաձորի ենթաշրջանի գյուղերը և մենք հնարավորություն ենք ստացել «կյանքի ճանապարհով» կապ հաստատել Մայր Հայաստանի հետ, մայիսն իրավամբ դառնում է ոչ միայն հաղթանակների, այլ ավելի շատ ՀԱՅԿԱԿԱՆ ամիս...

...Ցավոք, այդ ամենն այդպես էր ընկալվում մեկ տարի առաջ... Սակայն այսօր իրավիճակն այլ է... Այսօր մեզ պատուհասած անմեղսունակների իշխանության արդյունքում մենք ստիպված ենք այդ ամեն հերոսականին նայել որպես պատմության... Թերևս, միակ սփոփանքն այն է, որ, նախ՝ Բերդաձորի ենթաշրջանի գյուղերը շարունակում են մնալ հայկական և, երկրորդ՝ պատմությունն ունի կրկնվելու հատկություն... Հուսանք, որ, գոնե այս անգամ, մեր օգտին...

Սենոր Հասրաթյան

Նույն շարքից