Հասարակություն 

Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլայ Պատրուշևի հետ

analitik.am

 

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Նիկոլայ Պատրուշևի հետ: Կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը և անդրադարձ կատարել այս հարցի առնչությամբ վերջին զարգացումներին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։

Գրիգորյանը բարձր է գնահատել ռուսական կողմի ակտիվ ջանքերը սույն խնդրի արագ և ամբողջական կարգավորման գործում: Կողմերը կարևորել են մայիսի 19-ին Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների նիստը՝ ՀԱՊԿ շրջանակներում սույն խնդրի համակողմանի քննարկման համար: Ստեղծված իրավիճակին ՀԱՊԿ արձագանքման տեսանկյունից քարտուղար Գրիգորյանը կարևորել է ՀԱՊԿ անդամ պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի հնարավոր անցկացումը:

Նույն շարքից