Իրավական 

«Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները ներնետված ծխախոտի տուփում հայտնաբերել են մարիխուանային նմանվող զանգված

analitik.am

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները մայիսի 15-ի ժամը 19:30-ի սահմաններում ճաշարանին կից տարածքում հայտնաբերել են ներնետված ծխախոտի տուփ, որում առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 5,8 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված և տուփի ծանրությունն ապահովող քար:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Նույն շարքից