Հասարակություն 

Ինչու՞ են այս ընտրությունները վերածվում կոլեկտիվ պսիխոզի․․․

analitik.am

 

Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Էկզիստենցիալ վակուում

_____

Մենք պետք է կարողանանք ճիշտ ախտանիշ տանք այսօրվա Հայաստանի հասարակության վիճակին, իսկ ախտանիշը կարծես թե ինքն իրեն է գալիս մտքին' Գոյաբանական Ճգնաժամ, կամ' Դատարկություն։

Վերջին երեսուն տարվա մեր պետական գոյության,կամ պետականության ինքնության առանցքներ էին Անկախությունը, Արցախը, մեր հաղթանակները, հանուն որոնց դիմակայում էինք սոցիալական, տնտեսական, անվտանգային մարտահրավերներին։ Մենք մեծ գին ենք վճարել դրանց համար եւ այդ վճարված գինը մեզ միավորում էր, իմաստ էր հաղորդում մեր գոյությանը։

Մի 44 օրվա ընթացքում մենք կորցրեցինք մեր պետականության այդ երեք առանցքային հենասյուները, այսինքն հասարակությունը կորցրեց իր կոլեկտիվ ինքնության առանցքները եւ հայտնվեց էկզիստենցիալ վակուումում։

Ինքնության դատարկության ուղեկիցների են հանրային պսիխոզները, ֆրուստրացիան ու մեղավորների փնտրտուքը։

Ինչու են այս ընտրությունները վերածվում կոլեկտիվ պսիխոզի, համապատասխան դրսեւորումներով, որովհետեւ ընտրությունների մասնակիցներից սպասում ենք նոր ինքնության առաջարկներ,որոնց կլցնեն դատարկությունն ու կոլեկտիվ համակեցությանն անհրաժեշտ իմաստը կհաղորդեն։

Իսկ նոր ինքնության առաջարկներ չկան ...:

To be, or not to be, that is the question:

Whether 'tis nobler in the mind to suffer

The slings and arrows of outrageous fortune,

Or to take arms against a sea of troubles»։

 

 

Նույն շարքից