Քաղաքականություն 

Արթուր Դավթյանը վախենում է իր անվտանգության համար. ինչ է հանձնարարել Նիկոլ Փաշինյան ու ի՞նչ են զգուշացրել գլխավոր դատախազին. News.am

analitik.am

 

NEWS.am–ի տեղեկություններով՝  արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ԱԱԾ–ին՝ հետևել ուժային կառույցների ղեկավարներին, մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և ոստիկանապետ Վահե  Ղազարյանին։

«Մեզ հայտնի է դարձել, որ վերջին շրջանում վարչապետն անվտահություն ունի այս կառույցների ղեկավարների նկատմամբ և մտահոգված է, որ քաղաքական հնարավոր զարգացումների դեպքում նրանք այլևս չեն ենթարկվի իրեն։ Բանն այն է, որ այս կառույցների ղեկավարները վերջին շրջանում փորձում են հնարավորինս չեզոքություն պահել, որպեսզի հնարավոր իշխանափոխության դեպքում խուսափեն ենթադրյալ վենդետայից։ Պարզվում է, այս ընթացքում գլխավոր դատախազի շրջապատի մարդիկ նրան զգուշացրել են հնարավորինս քիչ հրապարակային ելույթներ ունենալ և ռիսկի տակ չդնել իր և դատախազության պաշտոնյաների անվտանգությունը։ Արթուր Դավթյանը ևս անհանգստանում է իր անվտանգության համար, քանի որ հասկանում է, որ ներքաղաքական լարվածությունը օրերից մի օր տեղափոխվելու է ուժայինների դաշտ և մեծ է հավանականությունը, որ առաջին թիրախը հենց ինքը դառնա։ Իրենց անվտանգությամբ մտահոգված են նաև դատախազության այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը»,-գրում է լրատվամիջոցը:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից