Քաղաքականություն 

Սկանդալային փաստաթուղթ է հրապարակվել. Ինչ են պատրաստվում ստորագրել Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը

analitik.am

 

Միքայել Մինասյանը հրապարակել է նոր փաստաթուղթից մի հատված, որը պատրաստվում են ստորագրել ՀՀ վարչապետը, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները։

Մինասյանը նշել է, որ սրանք փաստաթղթի առաջին էջի առաջին կետերն են, որոնք ներկայումս համաձայնեցվում են:

«Փաստաթուղթն ունի նաև գաղտնի մաս (չհաշված Նիկոլի և Ալիևի միջև բանավոր պայմանավորվածությունները)։ Նիկոլը համաձայն է ամեն ինչի հետ, բայց դեռ չի ստորագրել։ Նա Ալիևին երեք նախապայման է առաջադրել. մինչև խորհրդարանական ընտրությունները դուրս բերել ադրբեջանական զորքերը Հայաստանից և մի քանի գերի վերադարձնել, իսկ Հայաստանի 6 գյուղերի հանձնման մասին ձևակերպումները հնարավորինս անորոշ դարձնել՝ իր հեշտ վերընտրվելն ապահովելու համար», - գրել է Մինասյանը։

Նրա խոսքով, ԱԳ նախարար Արա Այվազյանը հրաժարվել է որեւէ առնչություն ունենալ այս փաստաթղթի հետ ՝ նշելով, որ ԱԳՆ-ն դեմ է դրան:

«Այս ամենից խուսափելու միակ միջոցը՝ Նիկոլից հնարավորինս շուտ ազատվելն է: Քանի դեռ նա իշխանության ղեկին է, այս խայտառակությունը շարունակվելու է», - նշել է Մինասյանը։

Նույն շարքից